ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ադրբեջանական ժողովրդի վերադաստիարակման միջազգային ծրագրի մասին

Ադրբեջանական ժողովրդի վերադաստիարակման միջազգային ծրագրի մասին
10.10.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
Համաշխարհային պատմության մեջ կան օրինակներ, երբ որոշակի էթնիկ հանրությունը, հայտնվելով առանձնահատուկ պատմաքաղաքական պայմաններում, հետևողականորեն ձեռք է բերել հակասոցիալական բնութագիր, ինչն էլ հանգեցրել է հարևան ժողովուրդների հետ նրա համակեցության անհնարինության։ Միաժամանակ տվյալ էթնոսը, ճգնաժամային գնահատելով իր սեփական վիճակը, անընդունակ է դառնում համագործակելու միջազգային կյանքում։
Հարավային Կովկասը ռուսական կայսրության կազմի մեջ մտնելուց հետո պաշտոնական իշխանություններն ազերիներին տրամադրեցին տնտեսական կենսագործունեության և հասարակական կյանքի ավելի արտոնյալ պայմաններ՝ նկատի ունենալով, որ դա իսլամ դավանող ժողովուրդ է՝ Թուրքիայի և Իրանի կողքին բնակվող։ Արդեն տասնիններորդ դարի վերջին այդ քաղաքականության արդյունքում ազերիները ձեռք բերեցին ազգային բնավորության մի գիծ, որը հետագայում գերակշռող դարձավ նրանց ընդհանուր բնութագրում։ Դա անպատժելիությունն է։ Այդ բնութագրականը բազմապատկվեց խորհրդային ռեժիմի օրոք, որն ազերիներին հնարավորություն տվեց Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող մյուս ժողովուրդների նկատմամբ անցկացնելու ազգային, կրոնական, սոցիալ-մշակութային խտրականության քաղաքականություն։ 1930-ական թվականների վերջերից այդ քաղաքականությունը պաշտոնական բնույթ ձեռք բերեց և ավելի ուժեղացավ 1960-80-ականներին։ Ազերիների ամբողջ սերունդներ դաստիարակվեցին հսկայական տնտեսական, սոցիալական և վարչական արտոնությունների մթնոլորտում, բացարձակ անպատժելիության, լկտիության և բռիության պայմաններում։ Այդ մթնոլորտի հետևանքը դարձավ պաշտոնական և լայնածավալ պատմակեղծարարությունը, այլ ժողովուրդների, մշակույթների և քաղաքական իրադարձությունների նկատմամբ ռասիստական գնահատականների ու մոտեցումների մշակումը։ Ազերիների հասարակությանը բնորոշ դարձան ագրեսիվությունն ու վախկոտությունը, ինչը կոմպլեքսավորվածության և սեփական վնասակարության գիտակցման հետևանք է։
Ազերիներն այսօր շարունակում են հավակնություններ դրսևորել հարևան ժողովուրդների տարածքների նկատմամբ՝ կառուցելով պատմության մեջ օրինակը չունեցող քաղաքական կոնցեպցիաներ։ Այդ հասարակության գիտակցության մեջ արմատավորված է այն, որ Ադրբեջանն արհեստականորեն ստեղծված և ժամանակավոր պետություն է՝ ձևավորված բացառապես արտաքին ուժերի կողմից։ Ինչպես պետականության, այնպես էլ մշակույթի, տնտեսության, աշխարհընկալման առումով ինքնաբավության բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծել ազերիների էթնիկական ինքնագիտակցման համար։ Դա հանգեցրել է խոր ճգնաժամի ողջ այդ «հանրության» մեջ, որն անհուսորեն փորձում է իրեն ներկայացնել իբրև ամբողջական ազգ։
Այդ իրավիճակում ազերիների համար հույսի առկայծում էր հայ ժողովրդի ղարաբաղյան շարժումը, ինչի հետևանքով ազերիները շանս ստացան դառնալու ժամանակակից մշակութային ազգ այն տարածքի վրա, որը լիովին բավարար է նրանց հաջող գոյատևման համար։ Երկրորդ շանսը նրանց տրվեց Իրանի քաղաքականության շնորհիվ, որն ուղղված էր այդ «մոլորված» հոտին իսլամի գիրկը վերադարձնելուն։ Սակայն այդ երկու հնարավորություններն էլ ազերիների վերնախավը մերժեց, ընդ որում, անելով դա ոչ թե գիտակցաբար, այլ զգացաբար։ Միայն պարզունակ մտածողությունը կարող էր հանգեցնել այն աբսուրդին, երբ նավթը դառնում է մի ողջ ժողովրդի համար ազգային գաղափար։ Հավանաբար այդպիսի վնասակարությունն ուղղակի հետևանքն է անպատժելիության գիտակցության, որը հետապնդում է այս էթնոսին արդեն շուրջ 180 տարի։
Հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարներ Ս. Կիրովը, իսկ այնուհետև Մ. Բաղիրովը 1920-30-ական թվականներին հակված էին ադրբեջանական ժողովրդի բնութագրական գծերը բացատրել նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ինչը հրահրված էր Մոսկվայի և Լենինգրադի մի խումբ բժիշկների և ֆիզիոլոգների կողմից, որոնք երկարատև գործուղում անցկացրին Բաքվում։ Որքան էլ տարօրինակ թվա, այս ռասիստական «թեորեան» արձագանք գտավ ադրբեջանական ֆունկցիոներների առավել կրթված շերտի մեջ։ Նրանցից շատերը հավատացին, թե ազերիների մեջ գոյություն ունի էթնիկական վնասակար կոդ, և էլիտան փորձեր ձեռնարկեց սրբագրելու այդ պատմաէթնիկական կոդը։ Այդ քաղաքականության մեջ շատ մեծ դեր խաղաց 1940-54 թթ. Ադրբեջանի տաղանդավոր ղեկավար Միրջաֆար Բաղիրովը, ով իրանաթաթական ծագում ուներ։ Մ. Բաղիրովը դրեց այն քաղաքականության հիմքերը, որն իր մեջ ներառում էր Խորհրդային Ադրբեջանում խառն ամուսնությունների ընդլայնումը, ոչ ազերի ժողովուրդների բռնի ուծացումը, ազերիների և ոչ ազերիների առանձին ուսուցումը, ազերիներին լայն արտոնությունների տրամադրումը կադրային քաղաքականության մեջ։ Ազերիների պատմաէթնիկական կոդը սրբագրելու Մ. Բաղիրովի փորձերից մեկն էլ այդ գործընթացում բժշկական միջամտության մասին որոշման ընդունումն էր։ Փորձը կիրառվում էր նորածին ազերի երեխաների գանգը ձևափոխելու ուղղությամբ, քանի որ, ինչպես հայտնի է, ծնվելիս նրանց գլուխները սեխաձև են։ Իսկ ազերիների վերնախավի որոշ ներկայացուցիչների կարծիքով, այդ հանգամանքը բացասական է ազդում ինտելեկտի զարգացման և աշխատունակության վրա։ Մի խումբ բժիշկների` Իսա Բենկովսկու, Կոնստանտին Դուբրովսկու, Բելա Ցվեյբելի, Մարկուս Բերկովիչի, Գրիգորի Բելսկու և Ստանիսլավ Ռաձիխովսկու երաշխավորությամբ և Մ. Բաղիրովի նախաձեռնությամբ` Լավրենտի Բերիան 1946 թվականին ստորագրեց գաղտնի, թիվ 447/016 հրամանը, որով հաստատվեց այդ բժշկական միջամտության կարգը։ 1951-ից սկսած այս նախաձեռնությունն իրագործվում էր պարտադիր կարգով բոլոր ազերի նորածինների նկատմամբ՝ առանց ծնողներին տեղյակ պահելու։ Դա բերեց որոշ արդյունքներ, բայց միայն կոսմետիկ, ինչը, սակայն, մեծ դեր խաղաց որոշ կոմպլեքսների հաղթահարման գործում։ Ի դեպ, այս նախաձեռնությանը նույն ժամանակահատվածում դեմ հանդես եկան բժիշկներ Իսրայել Խանուկաևը, Սաֆար Մուստաֆաևը, Նիկոլայ Սերովը, Արամայիս Ղազարյանը, Սոֆյա Ռոշալը և Անդրեյ Զաիկանովը, որոնք, սակայն, ենթարկվեցին ռեպրեսիաների։ Հետագայում արդեն ռեպրեսիաների ենթարկվեցին այս գործի հետ առնչություն ունեցած բոլոր բժիշկները։ Ստալինյան ճամբարներում մի կերպ գոյատևած բժիշկներ Նիկոլայ Սերովը, Գրիգորի Բելսկին և Բելա Ցվեյբելը 1968-ին հատուկ նամակով դիմեցին Ադրբեջանի ղեկավարությանը՝ պնդելով, որ հիշյալ նախաձեռնության շարունակությունը բժշկագիտական տեսանկյունից անթույլատրելի է։ Ի պատասխան` նրանց խորհուրդ տվեցին շատ չծավալվել այդ թեմայով։
Այդպիսի տարօրինակ և բացարձակապես հակագիտական փորձերն ադրբեջանական ժողովրդի հոգեբանական և ֆիզիկական տիպը փոխելու ուղղությամբ` իրականում մի ահռելի փորձարարության մասն էին, որն իրագործում էր խորհրդային ռեժիմը երկրի շատ շրջաններում՝ համաշխարհային համբավ ունեցող ռուսական գիտնականների նախաձեռնությամբ։ Այսպիսով, իրենց ոչ վաղեմի պատմության ընթացքում ազերիները նույնիսկ այսպիսի փորձարկումներ են վերապրել, ուստի սոցիալական ծրագրավորման քաղաքականությունն անհամեմատ ավելի անցավ կտանեն։ Գլխավորն այն է, որ նրանց շրջապատող ժողովուրդները բարի վերաբերմունք պահպանեն այս էթնոսի նկատմամբ։
Ազերիներն իբրև ժողովուրդ և հասարակություն սոցիալ-քաղաքական և էթնո-հասարակական խորագույն ճգնաժամի մեջ են, որը հետևանք է նախորդ պատմական ժամանակաշրջանի։ Քանի որ ազերիների պատմությունը Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի կազմում՝ անպատժելիության պատմություն է։ Այս ֆենոմենի միջազգային կողմն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունն ընդունակ չէ հանդես գալու միջազգային կյանքում իբրև հուսալի գործընկեր։ Ադրբեջանը չի կարող լիարժեք գործընկեր լինել նույնիսկ իր «բնական» դաշնակցի՝ Թուրքիայի համար։ Միջազգային ասպարեզում Ադրբեջանն այսօր հանդես է գալիս իբրև անկայուն, հետֆեոդալական, շարունակաբար խնամակալության կարիք ունեցող, պաշտպանության անընդունակ, քաղաքականապես թույլ պետություն։ Միջազգային հանրությունը պետք է մշակի ազերի ժողովրդի վերադաստիարակման հատուկ ծրագիր։ Վերադաստիարակում հումանիզմի և իրատեսության ոգով։ Հաշվի առնելով ազերիների էթնիկական բաղադրիչների բազմազանությունը՝ կան պայմաններ զարգացնելու նրանց մեջ հումանիզմ և իրատեսություն, ինչը դրական ազդեցություն կունենա նրանց ենթագիտակցության վրա։ Ինչպես հայտնի է, համարժեք փորձարարություն իրականացվել է գերմանացիների նկատմամբ նացիզմի պարտությունից հետո։ Հակառակ դեպքում Կովկասում կտիրի երկարատև անկայունություն, կզարգանան քաոսային քաղաքական իրադարձություններ՝ պայմանավորված այն իրողությամբ, որ Ադրբեջանը, վերջնականապես վերածվելով քաղաքական մուրացկանի, մշտապես պահանջելու է իր հավակնությունների բավարարում՝ այն դեպքում, երբ ընդունակ չէ նույնիսկ իր ներքին հարցերը լուծելու։ ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը պետք է մշակեն ադրբեջանական հասարակության վերադաստիարակման հատուկ ծրագիր, և այդ գործընթացում կարևոր դեր կարող էին խաղալ հարևան երկրների ինտելեկտուալները, որոնք լավ ծանոթ են Ադրբեջանին և նրան վերաբերվում են ինչպես իրենց հայրենիքի։
Ադրբեջանական ժողովրդին չի հաջողվել ստեղծել գոնե ինչ-որ չափով կազմակերպված պետություն։ Ադրբեջանն անշրջելի ազգային ճգնաժամ է ապրում։ Ըստ էության, այն, ինչ այսօր կոչվում է Ադրբեջանի Հանրապետություն, իրենից ներկայացնում է նավթի արդյունահանման և արտահանման կորպորատիվ ձեռնարկություն, ուր մասնակցում են բրիտանական կապիտալը և Հեյդար Ալիևի ընտանեկան կլանը։ Ադրբեջանի Հանրապետությունը հետխորհրդային կառուցվածք ունեցող հասարակություն է, նրա զինված ուժերը բարոյալքվում են օրեցօր և դրանով իսկ վտանգավոր դառնում ողջ տարածաշրջանի համար։ Ադրբեջանցիների մոսկովյան մտավորական և քաղաքական շրջանակներում՝ ներառյալ առաջին նախագահ Այազ Մութալիբովի շրջապատը, ով իրանահրեական ծագում ունի, տարածվում են նախագծեր ադրբեջանական ժողովրդի գլոբալ «վերադաստիարակման» մասին։ Դրանք ներառում են նաև գործնականում բռնի արտագաղթի կիրառում բնակչության մարգինալ շերտերի՝ «հարիֆների» և ուրիշների նկատմամբ, ինչպես նաև միջնակարգ դպրոցներում էթիկական և սեռական դաստիարակության հատուկ դասաժամերի ընդգրկում, երկրում թափառաշրջիկության արգելում։ Այս նախագծերն ու առաջարկությունները բացարձակ անհեթեթ են և անիմաստ։ Ադրբեջանական ժողովրդի վերադաստիարակման միակ ուղին հասարակական գիտակցության մեջ Իսլամական գաղափարի, իրական հավատի ներդրումն է։ Ադրբեջանը երկու ճանապարհ ունի՝ փլուզում և քայքայում կամ վերադարձ դեպի Իսլամ։ Այնտեղ զարգացող ներկայիս քաղաքական գործընթացները բացարձակ կեղծարարություն են և ընդամենը «փոթորիկ մի բաժակ ջրում», որոնք արդյունքում հանգեցնելու են հասարակության ավելի խոր տարաբաժանման, քայքայման և, ի վերջո, կործանման։ Ադրբեջանում կարող է գոյություն ունենալ միայն մեկ ազգություն՝ իսլամական ազգությունը, ուստի վերադաստիարակման ծրագիրն ամենից առաջ պետք է լինի իսլամական ծրագիր։
Ներկայումս կեղծարարությամբ զբաղվող քաղաքական գործիչների և փորձագետների շրջանակներում առաջացել են պատրանքներ և իրականությանը բացարձակապես ոչ համարժեք գնահատականներ՝ երիտասարդ և ինքնաբավ ադրբեջանական ժողովրդի «փայլուն» հեռանկարների մասին։ Սակայն նավթային եկամուտները բոլորովին էլ այն փաստարկը չեն, որ կարող են վեր բարձրացնել մարգինալ, տարաբաժանված էթնոսը և նրա համար տեղ ապահովել բարեկեցիկ ժողովուրդների, առավել ևս` ազգերի շարքում, որոնք պարզ գիտակցում են իրենց հեռանկարները։ Ադրբեջանական ժողովուրդը մոլորված է, խիստ տարաբաժանված, չունի պատմության մեջ ու տարածաշրջանում իր տեղի և դերի մասին իրական պատկերացումներ։ Բավական է մի աննշան ցնցում կամ էքսպանսիա, որպեսզի Ադրբեջանը փլուզվի և դադարի գոյություն ունենալուց իբրև պետություն և հասարակություն։ Ադրբեջանցիները պետականություն են ստացել ոչ թե մարտի դաշտերում կամ սոցիալ-մշակութային զարգացման արդյունքում, այլ ռուս-թուրքական միջազգային դավադրության պատճառով։ Ադրբեջանն այսօր զբաղեցնում է չհիմնավորված մեծ տարածք, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում Առաջավոր Ասիայի տարածաշրջանում։ Միայն Ռուսաստանի հովանավորությունը հնարավոր դարձրեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» պահպանումն առնվազն երկրի հյուսիսում, ուր Ռուսաստանը, փաստորեն, շրջափակեց և մարեց լեզգիների և դաղստանյան այլ ժողովուրդների ազգային ազատագրական շարժումը։ Մոսկվայի և Բաքվի համատեղ քաղաքականության արդյունքում այդ շարժումը, լինելով Կովկասի խտրականության ենթարկված և բաժանված ժողովուրդների շարժումներից մեկը, մեկուսացվեց և ջախջախվեց։ Արևմտյան հանրությունը նույնպես մասնակցություն ունեցավ լեզգիական հրդեհը մարելու գործում, և դա միայն մեկ օրինակ է այն իրողության, թե որքան կարևոր է Ադրբեջանի նման պետական կազմավորման համար արտաքին աջակցությունը։
Ադրբեջանում տարաբաժանում տեղի կունենա նաև երկրի իսլամացման, հասարակության մեջ իսլամի դերի բարձրացման դեպքում։ Դա հատկապես վերաբերում է Թալիշստանի խնդրին, որն ավելի հակված է դեպի իսլամական գաղափարները։ Այսպիսով, ադրբեջանական ժողովրդի վերադաստիարակման միջազգային ծրագիրն իր մեջ պետք է ներառի նաև այնպիսի բաղադրիչ, ինչպիսին է այդ ժողովրդի ընկալումներում երկրի տարածքի վերաձևման հնարավորության ամրապնդումը։ Այսինքն՝ այնտեղ բնակվող ազգություններին Ադրբեջանից անջատվելու իրավունքի տրամադրում՝ Ղարաբաղի հայերի օրինակով։ Ժամանակակից աշխարհում առկա են լուրջ շահեր` Ադրբեջանի մասնատման հետ կապված, և այդ շահերը կարող են համախմբել նույնիսկ աշխարհաքաղաքական հակառակորդներին, առաջին հերթին Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Իրանին։ Սակայն այստեղ անհրաժեշտ է լուրջ և ամենակարևորը՝ հետևողական նախաձեռնություն։ Այդպիսի նախաձեռնությամբ պետք է հանդես գան այն պետություններն ու ժողովուրդները, որոնց շահերն այս կամ այն չափով համընկնում են և որոնք լավ ծանոթ են ազերիների առանձնահատկություններին։ Առանց մեծ քաղաքական և տեղեկատվական ռեսուրսների ներդրման, ինչպես նաև առանց հակամարտությունները տարածաշրջանում սրելու, կարելի է ազերիներին բացատրել իրենց ներկա գաղափարների ողջ վնասակարությունը։ Որոշակի պայմաններում այս խնդրին աջակցություն կարող է ցույց տալ նույնիսկ Թուրքիան։ Բայց գլխավորն այստեղ ոչ այնքան գլոբալ աջակցությունն է, որքան այդպիսի ծրագրի լեգիտիմության հաստատումը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5350

Մեկնաբանություններ